ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Դալայ Լաման ընտրում է Ռուսաստանը

Դալայ Լաման ընտրում է Ռուսաստանը
28.12.2013 | 14:21

Ռուսաստանը զգալի ներդրում է կատարում լավագույն աշխարհի ստեղծման համար, ասել է Դալայ Լաման։ Բուդդիստների հոգևոր առաջնորդը նաև խորհուրդներ է տվել Ռուսաստանին։ «Մի քանի տարի առաջ Newsweek-ի թղթակիցն ինձ հետաքրքիր հարց տվեց՝ եթե ձեզ առաջարկեին դառնալ որևէ պետության առաջնորդ, ո՞րը կընտրեիք։ Ես պատասխանեցի՝ Ռուսաստանը։ Ռուսաստանը մեծ նշանակություն ունի»,- կարծում է Դալայ Լաման։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում՝ կապելով Եվրոպան, արաբական աշխարհը և Ասիան։ «Նրա հողը հարուստ է ռեսուրսներով։ Կարծում եմ՝ ապագայում ՌԴ-ն իսկապես էական ներդրում կկատարի լավագույն աշխարհի ստեղծման հարցում»,- ասել է Դալայ Լաման։
Խոսելով ռուսների ազգային բնավորության այնպիսի գծի մասին, ինչպես ինքնամփոփ լինելը և ամբողջ աշխարհին կասկածելը՝ Դալայ Լաման նշել է, որ դա ինքնաոչնչացման ուղին է։ Նա գտնում է, որ այդ հատկությունները ձեռք են բերվել որոշակի պատմական հանգամանքների բերումով։ Հոգևոր առաջնորդը խորհուրդ է տվել Ռուսաստանին չդառնալ ինքնամփոփ։ «Ժամանակակից Ռուսաստանի իրավիճակն ավելի ճիշտ գնահատելու համար ես պետք է որոշակի ժամանակ անցկացնեմ այնտեղ։ Սակայն վերջին տարիներին նման հնարավորություն չի ընձեռվում»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ